Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան և վարքի խանգարումներ

Դելիրիում (սուր օրգանական հոգեհամախտանիշ)

Դելիրիումը (սուր օրգանական հոգեհամախտանիշը) (F05), ծագումնաբանական առումով՝ ոչ սպեցիֆիկ համախտանիշ է, որն արտահայտվում է գիտակցության, ուշադրության, ընկալման, մտածողության, հիշողության խանգարումներով, հոգեշարժական գրգռվածությամբ, քուն-արթմնի ռեժիմի խախտումներով։


Դելիրիումը բավականին տարածված խանգարում է, որը հանդիպում է թերապևտիկ և վիրաբուժական բաժինների հիվանդների 5-15%-ի, իսկ վերակենդանացման բաժիններում՝ հիվանդների մինչև 30%-ի շրջանում։ Դելիրիոզ խանգարումները, սովորաբար, կարճատև են և անցողիկ։ Չնայած մեծ տարածվածությանը, հոգեբուժական կլինիկայում այս խանգարումները հաճախ չեն հանդիպում։ Դրանք առաջանում են այն դեպքերում, երբ գլխուղեղի նորմալ գործունեությունը խաթարվում է ներքոնշյալ որևէ գործոնի ազդեցության հետևանքով։ Որպես դելիրիումի պատճառ առանձնացվում են մարմնական և ներգանգային գործոնները։ Առաջիններից են տրավմաները, դեգեներատիվ պրոցեսները, անոթային ախտաբանությունը, ինֆեկցիոն հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, էնդոկրին հիվանդությունները, իֆտոքսիկացիաները։ Ներգանգային պատճառներից են գանգուղեղային տրավմաները, էնցեֆալիտները, մենինգիտները, ռևմատիզմը, ցերեբրալ անոթների էմբոլիան կամ թրոմբոզը, իշեմիկ խանգարումները, հիպերտոնիկ էնցեֆալոպաթիաները և այլն։


Ժամանակակից դասակարգումներում «դելիրիում» հասկացությունն օգտագործվում է նաև որպես սուր օրգանական հոգեհամախտանիշի համարժեք։


Դելիրիումի կլինիկական պատկերը, չնայած պատճառագիտական բազմազանությանը, բավականին հաստատուն է։ Այն արտահայտվում է հետևյալ ձևերով՝


1.    Գիտակցության խանգարումը բնորոշվում է ռեակցիաների դանդաղումով, ուշադրության կենտրոնացման թուլացումով, ժամանակի մեջ կողմնորոշման դժվարություններով։ Հեղինակներից շատերը հիմնական են համարում հետևյալ ախտանիշները՝ մտածողության, ուշադրության, ընկալման և հիշողության թեթև խանգարումները։ Գիտակցության խանգարման մասին հստակորեն վկայում է գիտակցության խանգարման շրջանում կատարված իրադարձությունների վերաբերյալ հիշողության թուլացումը։ Այս խանգարումը ավելի է խորանում երեկոյան և, հատկապես, գիշերային ժամերին։


2.    Ժամանակի, տարածության (տեղի) և սեփական անձի մեջ ապակողմնորոշումն արտահայտվում է կողմնորոշման դժվարություններից մինչև լրիվ ապակողմնորոշում, կարող է խորանալ գիշերային ժամերին։


3.    Մտածողության խանգարումը սկզբում արտահայտվում է դրա դանդաղմամբ և շփոթվածությամբ, իսկ ախտահարման խորացմանը զուգընթաց դառնում է ավելի անկապ, հախուռն՝ ընդհուպ մինչև արգելակում։


4.    Ընկալման խանգարումները դրսևորվում են պատրանքներով և ցնորքներով։ Աղաղաղված ընկալումները բերում են սխալ և կեղծ մեկնաբանությունների, հատկապես՝ անծանոթ միջավայրում, անծանոթ մարդկանց և առարկաների հանդեպ։ Բնորոշ են տեսողական ցնորքները, հաճախ՝ ֆանտաստիկ բնույթի, սակայն հնարավոր են նաև լսողական և տակտիլ ցնորքները։


5.    Աֆեկտիվ (հուզականության) խանգարումները սկզբում արտահայտվում են դյուրագրգռությամբ, տագնապով, դեպրեսիայով կամ անտարբերությամբ։ Դրանք սերտ կապված են ցնորքների, պատրանքների և հիվանդների սխալ մեկնաբանությունների բովանդակության հետ։ Ոմանք կարող են վախենալ, ոմանք՝ զարմանալ, վերապրել տագնապ և շփոթվածություն։ Կարող են փախչել բաժանմունքից՝ փրկվելու նպատակով, հարձակվել պաշտպանվելու համար։


6.    Վարքի խանգարումները բնութագրվում են գերակտիվությամբ, դյուրագրգռությամբ կամ պասիվությամբ, արգելակումով։ Առաջին դեպքում հիվանդներն անհանգիստ են, գրգռված սահմանափակ տարածքում (անկողնում, հիվանդասենյակում), ինչը հիմնականում արտահայտվում է նպատակային, սակայն, անավարտ շարժումներով, խոսքով։ Արգելակման դեպքում հիվանդները «անմասնակից» են շրջապատի իրադարձություններին, անտարբեր՝ կարծես «քարացած» լինեն։


7.    Հիշողության խանգարումները բնութագրվում են ֆիքսացիայի, մտապահման և վերարտադրման խանգարումներով։ Սրանք հատկապես ցայտուն են դառնում առողջանալուց հետո, երբ պարզվում է, որ հիվանդներն ամնեզիայի են ենթարկել դելիրիումի ողջ շրջանը։

 

Դելիրիումի ախտորոշման համար անհրաժեշտ են ստորև ներկայացվող չափանիշները՝


ա) գիտակցության մթագնում, որն արտահայտվում է ուշադրության թուլացումով, շշմածությամբ, կենտրոնանալու անընդունակությամբ,


բ) ընկալման խանգարումներ,


գ) հոգեշարժական խանգարումներ,


դ) քուն-արթմնի ռիթմի խանգարում,


ե) հուզականության խանգարումներ։


Խանգարումը, սովորաբար, սկսվում է սուր, հաճախ՝ մեկ օրվա կամ մի քանի ժամվա ընթացքում։ Կարող է տևել մի քանի րոպեից մինչև 6 ամիս։ Այն սերտորեն կապված է հիմնական հիվանդության ընթացքի հետ։ Դելիրիումի ելքը ևս կապված է հիմնական հիվանդության հետ։ Բարենպաստ ելք է դիտվում թունավորմամբ և կախվածությամբ պայմանավորված դելիրիումի ժամանակ։


Որպես դելիրիումի ենթաձև հարկ ենք համարում ներկայացնել ալկոհոլային դելիրիումը (սպիտակ տենդը)։ Այն դրսևորվում է մարմնական բարդություններով ալկոհոլամոլների 5%-ի շրջանում։


Հիվանդության սկիզբը (առաջին 10-12 ժամը) բնորոշվում է թեթև արտահայտված դողով, գրգռվածությամբ, աժիտացիայով։ Հաջորդ 1-2 օրվա ընթացքում կարող են առաջանալ գեներալիզացված էպիլեպտիկ նոպաներ։ Դելիրիումի բնորոշ պատկերն արտահայտվում է 3-4-րդ օրը։ Այն սկսվում է սուր, անսպասելի, արտահայտված տագնապով, վախով, անքնությամբ։ Խորանում է գիտակցության մթագնումը, հիվանդները լիովին ապակողմնորոշված են տեղի և ժամանակի մեջ, կորցնում են ինքնագիտակցությունը, ամբողջովին տրվում իրենց ապրումներին՝ հիմնականում տեսողական և աֆեկտիվ պատրանքներին, որոնք փոխարինվում են տեսողական ցնորքներով (մանր, գորշագույն կենդանիներ, մժեղներ, երբեմն՝ ֆանտաստիկ կենդանիներ և այլն)։ Հիվանդները, կապված ընկալման խանգարումների բովանդակության հետ, սարսափազդու վախեր են վերապրում, խուճապի են մատնվում, լիովին տարված են իրենց մղձավանջներով։ Փորձում են ազատվել, պաշտպանվել, փախչել, տրորում են մժեղներին, թափ են տալիս անկողինը, շորերը, թակարդներ դնում։
Բնորոշ են նաև վեգետատիվ բնույթի խանգարումները՝ հաճախասրտություն, քրտնարտադրություն, ջերմության բարձրացում, հիպերեմիա և այլն։


Հիվանդները, իրենց ներքին ապրումներում, հիմնականում, բավարար կողմնորոշվում են և գրեթե ամեն բան հիշում, քանի որ պահպանված է աուտոփսիխիկ կողմնորոշումը։ Իսկ ահա ալլոփսիխիկ կողմնորոշման խանգարման հետևանքով հիվանդներն ամնեզում են իրականությունը՝ չեն հիշում, թե որտեղ են գտնվել, ինչ են արել, ինչ օգնություն են ստացել, ում հետ են շփվել և այլն։
Սպիտակ տենդը տևում է մինչև 3 օր, սակայն հետագայում՝ շաբաթների ընթացքում, կարող է պահպանվել արտահայտված տագնապ, ասթենիա։ Հիվանդների 10-15%-ը կարող է մահանալ տենդի ընթացքում առաջացած էպիլեպտիկ նոպաներից, սրտային անբավարարությունից, ինֆեկցիոն հիվանդություններից, ինչպես նաև՝ ինքնավնասումներից։

Հեղինակ. Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Աղբյուր. Հոգեբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am
Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am

Անաշխատունակ

Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան առողջություն
Պարանոյա
Պարանոյա

Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ  գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :

 

Զիգմունդ Ֆրեյդ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան առողջություն Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...

Հոգեկան առողջություն Սնունդը և առողջությունը
Զեկույց «Աուտիզմ» թեմայով
Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...

Հոգեկան առողջություն
Ի՞նչ է հոգեթերապիան
Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...

Բուժում Հոգեկան առողջություն
Ամենահանելուկային թմրանյութը
Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...

Դեղամիջոցներ
Ափիոնային թմրամոլություն
Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...

Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ
Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...

Լուսնի հակառակ կողմը
Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...

Առողջապահության լրատու 12-13.2012
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին...

Հոգեկան առողջություն Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ